«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը խոսել է «զինագործների» կազմում իր նպատակների մասին։
«Ինչ վերաբերում է իմ քննադատներին, ապա մարդիկ հեռուստացույց են դիտում, երկրպագում իրենց ակումբներին ու խոսում նրանց մասին։
Անգլիայում ես ամեն ինչ հաղթել եմ։ Ֆրանսիայում, ինչպես նաև Պորտուգալիայում՝ նույնպես։ Վերջիվերջո, ես միշտ ընտրում եմ ռիսկային փոխանցումը, որպեսզի իմ թիմը գոլ խփի։ Սովորական փոխանցում կատարել ու դրանից ոչինչ չստանալն իմը չէ։ Ուզում եմ խաղալ հաղթելու համար, թիմիս հաղթանակի տանելու համար։ Հեղինակության մասին մարդիկ կարող են խոսել ինչ ուզում են։ Հարգում եմ նրանց, բայց եթե իմ թվերը, վիճակագրությունը վերցնենք, ես շատ ավելին եմ հաղթել, քան մյուսները»,-Լուիսի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։