«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Մեսսիի այն ժամանակվա խաղի մասին, երբ նա հանդես էր գալիս Գվարդիոլայի գլխավորությամբ. դա տեղի է ունեցել 2008-2012 թթ-ին.
«Մեսսին առաջատարներից մեկն էր, բայց նա նաև աշխատում էր թիմի համար և արդյունքում ստացվեց հաջողության հասնել: Նա երբեք չի եղել այնքան լավը, որքան Գվարդիոլայի օրոք: Բացի այդ, «Բարսելոնան» վերջին տարիներին եվրոպական մրցասպարեզում շատ տիտղոսներ չունի:
Ամեն դեպքում Մեսսին շարունակում է լավագույնը լինել, բայց երբեմն թուլացնում է խաղը, իսկ Գվարդիոլայի օրոք նման բան չէր լինում»,-ասել է տեն Հագը:
Հիշեցնենք, որ տեն Հագը Գվարդիոլային վաղուց է ճանաչում, երբ մարզում էր մյունխենցիների պահեստային կազմը: