Մայիսի 4-ը Star Wars-ի («Աստղային պատերազմներ») միջազգային օրն է, ինչին անդրադարձել է նաև գերմանական «Հոֆենհայմը»:
Ակումբի մամուլի քարտուղարությունը ֆեյսբուքյան էջում միախառնել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանին և սագայի ամենահայտնի հերոսներից մեկին՝ Մանդալորիանցուն (Mandalorian) ու շնորհավորել օրվա առթիվ:
«The #Adamandalorian-ը ձեզ ուրախ Star Wars-ի օր է մաղթում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, «Աստղային պատերազմների» միջազգային օրվան անդրադարձել է նաև «Փյունիկը».
« Այսօր նշվում է «Աստղային պատերազմների» միջազգային օրը:
Ո՞ր կերպարն եք ամենից շատ հավանում:
#ԿներեսBB8 😀»