«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կազմել է Չեմպիոնների լիգան հաղթած խաղացողների խորհրդանշական հավաքականը:
Այնուամենայնիվ, թիմը կազմելիս անհրաժեշտ էր պահպանել որոշ պայմաններ: Թիմում պետք է ընդգրկվեն 11 խաղացող, մարզիչ և փոխարինող: Ֆուտբոլիստների ակումբներն ու ազգությունները չպետք է կրկնվեն:
Կարագերի թիմը հետևյալն է.
Դարպասապահ՝ Պետր Չեխ ( «Չելսի», Չեխիա)
Պաշտպաններ՝ Մորենո Տորիչելլի («Յուվենտուս», Իտալիա), Յուրգեն Կոլեր («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Ֆերնանդո Հիերրո («Ռեալ», Իսպանիա), Դավիդ Ալաբա («Բավարիա», Ավստրիա):
Կիսապաշտպաններ՝ Դիդիե Դեշամ ( «Մարսել», Ֆրանսիա), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ», Անգլիա), Կլարենս Զեեդորֆ («Այաքս», Նիդերլանդներ), Կակա ( «Միլան», Բրազիլիա):
Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Սամուել Էտո’ո («Ինտեր», Կամերուն):
Պահեստային՝ Դեկո (Պորտո, Պորտուգալիա):
Մարզիչ՝ Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ», Շոտլանդիա):
