«Նյուքասլի» նոր սեփականատերը կարող է դառնալ մեդիամագնատ, ամերիկացի Հենրի Մորիսը, ով ClearTV-ի հիմնադիրն է: Ըստ Daily Star-ի՝ նա պատրաստ է մրցակցել արքայազն Մուհամմադ Բեն Սալմանի ղեկավարած Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի հետ, որը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, մոտ է ձեռք բերելուն ակումբը 300 միլիոն ֆունտով:
Մորիսն առաջարկել է մրցակցային հայտ ներկայացնել՝ ակումբը 350 միլիոն ֆունտ ստեռլինգով գնման համար: Եթե հաջողվի, ամերիկացի գործարարը ցանկանում է իրականացնել «Լիվերպուլի» կառավարման մոդելը «Նյուքասլում», որտեղ նրա հայրենակիցները ղեկավարում են Fenway Sports Group-ը ՝ Ջոն Հենրիի և Թոմ Վերների գլխավորությամբ: Մորիսը տպավորված է, թե ինչպես «կարմիրների» սեփականատերերը 10 տարուց պակաս ժամանակահատվածում ակումբը վերադարձրելն համաշխարհային ֆուտբոլի գագաթին:
Ըստ աղբյուրի, ամերիկացին պատրաստ է մեծ գումարներ ներդնել ոչ միայն «Նյուքասլում», այլև ակադեմիայում, քանի որ կարծում է, որ ակումբը հսկայական ներուժ ունի: