«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:
«Ճնշումը մեծանում է, բայց դա գալիս է զանգվածային լրատվության միջոցներից: Նրանց դուր է գալիս լարել իրավիճակը, իսկ մենք ստիպված ենք դիմանալ դրան: Ես դեմ չեմ, քանի որ չեմ մտածում այն մասին, թե ինչ են խոսում ուրիշ մարդիկ:
Ես ուղղակի ուզում եմ հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղը:
Մենք պետք է հաճույք ստանանք այն փաստից, որ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերևում ենք: Սակայն մինչ մրցաշրջանի ավարտը բազմաթիվ խաղեր են մնացել: Այնպես որ վաղ է չեմպիոնության մասին մտածելու համար:
Ես չեմ դիտում «Մանչեսթեր Սիթիի» խաղերը, բայց ունեմ ընտանիք ու ընկերներ, որոնք ասում են ինձ, թե ինչպես են նրանք խաղացել: Նախորդ տարվա օրինակը մեզ ցույց տվեց, որ պետք չէ հետևել մյուս թիմերի արդյունքներին: Մեզ մոտ հիմա ամեն ինչ լավ է, բբայց «Ման. Սիթին» չեմպիոնական մրցավազքից չի անհետացել»,-Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Լիվերպուլը» 8 տուրից հետո վաստակել է 24 միավոր է «Ման. Սիթիից» առաջ է 8 միավորով: