«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի հեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, իտալացի ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Դոնարումային: Ավելի վաղ 20-ամյա դարպասապահը մերժել էր «ռոսոներիների» հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը:
Դոնարումայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ «Միլանը» օրեր առաջ հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին: Նրան փոխարինել է Ստեֆանո Պիոլին: