«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ըստ Mundo Deportivo-ի՝ 27-ամյա ֆուտբոլիստն այժմ մարզվում է Մարբելյայում՝ սպասելով իր ապագայի մասին նորությունների: Տրանսֆերը, սակայն, կարող է չկայանալ, քանի որ «Բարսելոնան» կարող է չունենալ բավարար ֆինանսական միջոցներ, իսկ Հանսի Ֆլիկի թիմն ունի այլ առաջնահերթ նպատակներ: Դրանք են՝ «Լիվերպուլի» Լուիս Դիասը և «Ատլետիկ Բիլբաոյի» Նիկո Ուիլյամսը:
2025 թվականի հունվարից մինչև հունիս Ռեշֆորդը վարձակալությամբ հանդես է եկել «Ասթոն Վիլայում»: Նա մասնակցել է 17 խաղի, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: