«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին արձագանքել է Ջան Պիերո Գասպերինիի՝ հռոմեական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու լուրին: 67-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։
«Գասպերինիի նշանակո՞ւմը։ Չգիտեմ՝ արդյոք հնարավո՞ր է որևէ բանում վստահ լինել, թե՞ ոչ, եկեք գնահատենք նրան։ «Ռոմային» մարզելու համար անհրաժեշտ է մեծ անհատականություն, նա պետք է կարողանա իրեն պարտադրել», — լրագրող Նիկոլո Շկիրան մեջբերում է Տոտիի խոսքերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Գասպերինիի վերջին աշխատավայրը «Ատալանտան» էր, որը նա գլխավորում էր 2016 թվականի ամռանից: Նրա ղեկավարությամբ Բերգամոյի ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 439 խաղ՝ հաղթելով 228 անգամ, ոչ-ոքի խաղալով 101 անգամ և պարտվելով 110 անգամ: 2023/2024 մրցաշրջանում «Ատալանտան» հաղթել է Եվրոպա լիգան: