Իտալացի մասնագետ Սիմոնե Ինձագին պաշտոնապես նշանակվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի գլխավոր մարզիչ՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը։ Ըստ լուրերի՝ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 26 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։  
Ինձագին Միլանի «Ինտերից» հեռացավ 2025 թվականի հունիսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0:5 հաշվով պարտությունից հետո։ Իր չորսամյա պաշտոնավարման ընթացքում նա «Ինտերի» հետ նվաճել է Ա Սերիայի մեկ տիտղոս, Իտալիայի երկու գավաթ և Իտալիայի երեք Սուպերգավաթ:
«Ալ-Հիլալում» Ինձագին կաշխատի մի շարք միջազգային աստղերի հետ, այդ թվում՝ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի, Կալիդու Կուլիբալիի, Ժոաո Կանսելոյի, Ռուբեն Նևեսի, Ալեքսանդր Միտրովիչի և Բոնոյի հետ։
Նոր թիմի ղեկին իր առաջին խաղն Ինձագին կանցկացնի 2025 թվականի հունիսի 18-ին՝ Մայամիում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության շրջանակում մրցելով «Ռեալ Մադրիդի» դեմ։