«Լիվերպուլի» և Ֆրանսիայի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է այս տարվա «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների մասին՝ Ազգերի լիգայի 1/2 եզրափակչում Իսպանիայի հետ իր ազգային հավաքականի խաղից առաջ։
«Դեմբելեն անհավանական մրցաշրջան անցկացրեց, խոսքեր չունեմ։ Ոչ ոք չէր սպասում, որ ամեն ինչ այսպես կդասավորվի։ Ուսման Դեմբելեն արժանի է «Ոսկե գնդակին»։
«Ոսկե գնդակի» համար վճռորոշ խա՞ղը։ Իսպանացիների հետ խաղը։ Նույն հարցը տրվեց նաև Յամալին։ Չգիտեմ, անտրամաբանական է խաղադրույք կատարել հինգշաբթի օրվա խաղի վրա։ Այն, ինչ Ուսմանն արել է այս մրցաշրջանում, անհավանական է։ Նա արժանի է «Ոսկե գնդակին», վերջ։ Բայց մենք նաև պետք է ընդգծենք Յամալի տաղանդը, նույնիսկ չգիտեմ՝ Մեսսին իր տարիքում այդպիսի՞ն էր, թե՞ ոչ, բայց չպետք է ասենք, որ ամեն ինչ կորոշվի հինգշաբթի», — Կոնատեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Իսպանիայի և Ֆրանսիայի միջև խաղը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին։