«Չելսիի» ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա իր ներկայիս թիմից և չի խաղա ակումբային աշխարհի առաջնությունում, հաղորդում է talkSPORT-ը։
Աղբյուրի տվյալներով՝ լոնդոնցիները մտադիր են բաժանվել մի շարք խաղացողներից՝ Ակսել Դիսասիից, Բենջամին Չիլվելից, Արմանդո Բրոյայից և Ալֆի Գիլքրիստից։ Նշվում է, որ «կապույտների»՝ Նոնի Մադուկեին վաճառելու ցանկության մասին լուրերը, հավանաբար, իրականություն չեն դառնա, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան գնահատում է նրա խաղային որակները։
Ինչ վերաբերում է դարպասապահի դիրքին, «Չելսին» ակնկալում է ամռանը հիմնական դարպասապահ ընտրել Ռոբերտ Սանչեսի, Ջորջ Պետրովիչի, Ֆիլիպ Յորգենսենի և Մայք Պենդերսի միջև։ Լոնդոնցիների հետաքրքրությունների ցանկում է «Միլանից» Միկ Մենյանը։
Ձախ վինգերի դիրքի համար «կապույտները» մտադիր են պայմանագիր կնքել Ջեյմի Բինո-Գիտենսի (Դորտմունդի «Բորուսիա»), Ալեխանդրո Գարնաչոյի («Մանչեսթեր Յունայթեդ») կամ Նիկո Ուիլյամսի («Աթլետիկո») հետ։