Ֆուտբոլային գործակալ Էնցո Ռայոլան, որը ներկայացնում է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շահերը, խոսել է ֆրանսիական ակումբում իտալացի դարպասապահի ապագայի մասին։
«Մենք նախ պետք է խոսենք ՊՍԺ-ի հետ, իսկ հետո կտեսնենք։ Մենք մի քանի առաջարկներ ունենք։ «Ինտե՞րը». Այո՛, Դոնարուման նրանց դուր է գալիս, ինչպես նաև «Նապոլիին», բայց ոչ ավելին», — Ռայոլայի խոսքերը մեջբերել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Դոննարուման ՊՍԺ-ում խաղում է 2021 թվականի ամռանից։ Իտալացի դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Հեղինակավոր ինտերնետային Transfermarkt պորտալը 26-ամյա դարպասապահի շուկայական արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։