Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» երկարաձգել է թիմի 28-ամյա կիսապաշտպան Գուստավո Սանգարեի հետ պայմանագիրը 2 տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Ես մնում եմ «Նոայում»։ Մեր առջև շատ մարտահրավերներ կան, և ես ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք դրանց իրագործմանը», — նշել է Գուստավո Սանգարեն պայմանագիրը երկարաձգելուց հետո։
Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը և անցկացրել է 34 հանդիպում։