Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում օրերս զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել:
Թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին հորդորել է շնորհավորել այն խաղացողներին, որոնք ՊՍԺ-ի կազմում վերջերս նվաճել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն թիմի հարձակվող Մարկուս Թյուրամը, որը ՉԼ-ի եզրափակչում հանդես էր եկել Միլանի «Ինտերի» կազմում և պարտություն էր կրել հենց փարիզյան ակումբից, որևէ կերպ չի արձագանքել:
Հաղորդվում է, որ Դեշամը կարևորել է թիմային համախմբվածությունն ու աջակցությունը, սակայն Թյուրամը նախընտրել է զուսպ մնալ՝ հաշվի առնելով եզրափակչում կրած հիասթափեցնող պարտությունը։ Նրա այս քայլը թիմում որոշակի արձագանք է առաջացրել, հատկապես հարձակվող Կիլիան Մբապեի կողմից:
«Նայե՛ք Մարկուսին»,- ասել է Մբապեն՝ չկարողանալով զսպել ծիծաղը:
Մանրամասները՝ տեսանյութում:
“Look at Marcus!”
Kylian Mbappé enjoyed seeing Ousmane Dembélé and Marcus Thuram reuniting on France duty after facing off in the Champions League final 🤝 pic.twitter.com/HWhkE9Q6yc
— Football on TNT Sports (@footballontnt) June 3, 2025