«Միլանի» կենտրոնական կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կշարունակի իր կարիերան «Մանչեսթեր Սիթիում»։
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքաբնակները» համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 70 միլիոն եվրոյի դիմաց։
Նշվում է, որ գործարքը գրեթե կնքված է, և շուտով պաշտոնական հայտարարություն կլինի։