Միլանի «Ինտերը» շարունակում է նոր մարզչի որոնումները՝ կապված Սիմոնե Ինձագիի հեռանալու հետ։
Միլանցիների համար առաջնահերթությունը Սեսկ Ֆաբրեգասի նշանակումն է, ով, սակայն, ավել վաղ խոստացել էր մնալ «Կոմոյում»։
«Ինտերը» դիտարկում է նաև «Պարմայից» Քրիստիան Կիվուին, ինչպես նաև «Ջենոայի» մարզիչ Պատրիկ Վիեյրայի թեկնածությունը, եթե չստացվի համաձայնության գալ Ֆաբրեգասի հետ։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։