«Բայերը» հայտարարել է Նիդեռլանդների հավաքականի 31-ամյա դարպասապահ Մարկ Ֆլեկենի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նա տեղափոխվել է «Բրենտֆորդից», որի կազմում հանդես է եկել 2023 թվականից:
Նիդեռլանդացի դարպասապահի հետ աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևերկուզենի ակումբը «Բրենտֆորդին» վճարել է 10 միլիոն եվրո Ֆլեկենի տրանսֆերի համար։