«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հերքել է 2024/25 մրցաշրջանում տարածված լուրերը, թե կատալոնական ակումբը ֆինանսական դժվարություններ ունի։
«Մենք ֆինանսական խնդիրներ չունենք։ Իսպանիայում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններն ավելի խիստ են, քան Անգլիայում կամ այլ երկրներում, ինչը մարտահավեր է ստեղծում բազմաթիվ ակումբների համար։ «Բարսելոնայի» մասին հաճախ են խոսում, քանի որ մենք խոշոր ակումբ ենք։
Մենք շարունակում ենք աշխատել՝ համադրելով ակադեմիայի սաներին փորձառու խաղացողների հետ։ Չենք պատրաստվում վաճառել մեր առաջատար խաղացողներին, բայց նաև խուսափում ենք չափազանց մեծ ծախսերից։ Երկու-երեք կամ գուցե չորս նոր համալրում բավարար կլինի, և մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է Դեկուն BBC Sport-ի հետ զրույցում։
Ապրիլին Լա Լիգայի ղեկավարությունը հայտարարել էր, որ «Բարսելոնան» հնարավոր է խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի տրանսֆերների ժամանակ։ Ի պատասխան՝ «Բարսելոնան» դժգոհություն է հայտնել՝ մեղադրելով Լա Լիգային ակումբի ներքին գործերին վերաբերող գաղտնի տեղեկատվություն տարածելու համար։