Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) փոփոխություն է կատարել 11 մետրանոց հարվածի կանոնում, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Նոր կանոնի համաձայն՝ 11 մետրանոց հարվածը պետք է կրկնվի, եթե խաղացողը ոչ դիտավորյալ կերպով երկու անգամ դիպչի գնդակին՝ հարվածի ընթացքում կամ դրանից հետո, օրինակ՝ ոչ հարվածող ոտքով գնդակին դիպչելով։
Կանոնի վերանայումը տեղի է ունեցել «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ կապված միջադեպից հետո։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղում արգենտինացին սայթաքել էր 11 մետրանոց հարվածի ժամանակ և երկու անգամ դիպել գնդակին։ Գոլը չի հաշվվել, և «Ռեալը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ։