Իսպանիայի Գրան Կանարիայի քննչական դատարանը քրեական գործ է հարուցել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոյի և նրա նախկին երեք թիմակիցների դեմ՝ անչափահասի մասնակցությամբ ինտիմ տեսանյութի ապօրինի տարածման մեղադրանքով։
Ըստ Cope-ի, տուժողի փաստաբանները պահանջում են Ասենսիոյին դատապարտել 4 տարվա ազատազրկման և պարտավորեցնել վճարել 58,000 եվրո փոխհատուցում։
Չնայած Ասենսիոն չի մասնակցել տեսանյութի նկարահանմանը, նա մեղադրվում է գաղտնի տեղեկատվության բացահայտման համար։ Դատարանի տվյալներով՝ նա դիտավորյալ պահանջել է տեսանյութը՝ գիտակցելով, որ այն նկարահանվել է առանց կանանց համաձայնության։
Ասենսիոյի ներկայացուցիչը հայտարարել է, որ վստահում է արդարադատությանը և պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր հաճախորդի շահերը։
Գործը գտնվում է դատախազության վերջնական որոշման փուլում։