Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն։
Այս մասին հաղորդում է Talksport-ը։
Աղբյուրի համաձայն՝ սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ 30-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։
Ինսայդեր Բեն Ջեյքոբսը իր հերթին հայտնում է, որ «Միլանը» ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
2024/2025 մրցաշրջանում Միտրովիչը մասնակցել է 23 հանդիպման։ Ալեքսանդրը խփել է 20 գոլ (երեքը՝ 11 մետրանոցից) և կատարել երկու գոլային փոխանցում։