Սաուդյան Արաբիայի չորս գրանդ ակումբները, այսպես ասած «մեծ քառյակը»՝ «Ալ Ահլին», «Ալ Հիլալը», «Ալ Իթիհադը» և «Ալ Նասրը», որոնք պատկանում են միևնույն ներդրումային ֆոնդին, հետաքրքրված են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերով։
Այդ մասին հաղորդում է TeamTalk-ը։
Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումային հիմնադրամը վերսկսել է արգենտինացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ քննարկումները, սակայն այս պահին պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել։
Նշենք, որ «Ալ Նասրի» կազմում է հանդես գալիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։