«Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կիելինին ստանձնել է ակումբի ֆուտբոլային գծով տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նախկինում 40-ամյա իտալացին գլխավորում էր ֆուտբոլային կազմակերպությունների հետ հարաբերությունների բաժինը։
Իր նոր դերում Կիելինին անմիջապես կենթարկվի Դամիեն Կոմոլիին, ով պաշտոնապես կդառնա «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն 2025 թվականի հունիսի 4-ին։
Ֆրանսիացի մասնագետը հայտնի է «Արսենալում», «Տոտենհեմում», «Լիվերպուլում» իր աշխատանքով, իսկ վերջերս «Թուլուզը» վերադարձրել է Լիգա 1 և նրանց հետ նվաճել Ֆրանսիայի գավաթը։