«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Անցյալ մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։
Գրիզմանը «Ատլետիկո» վերադարձավ «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը։ Ավելի վաղ մամուլում բազմիցս խոսվել էր Գրիզմանի՝ այս մրցաշրջանից հետո MLS տեղափոխվելու ցանկության մասին։