Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբը 28-ամյա խաղացողին դիտարկում է որպես Լուկա Մոդրիչի փոխարինող։ Բարելայի գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
«Ինտերը» ակնկալում է իտալացու տրանսֆերի դիմաց ստանալ 80-100 միլիոն եվրո։ Ավարտված մրցաշրջանում Բարելան «Ինտերի» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։