Մադրիդի «Ռեալի» նախկին բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կառլոսը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ասել է, թե որ արտահայտությունները պետք է առաջինը սովորի իսպաներեն։
«Դու պետք է իմանաս իսպաներեն ընդամենը երեք արտահայտություն՝ բարի լույս, բարի գիշեր, իմ ընկեր, այդքանը»,- ասաց Կառլոսը Ալեքսանդր-Առնոլդին Ֆորմուլա 1-ի փուլում կայացած հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ «արքայական» ակումբը պաշտոնապես հայտարարել էր անգլիացի պաշտպանի տեղափոխության մասին։ 26-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի հետ պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ Տրենտի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։