Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է մարզչական կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան գրանդը հետաքրքրված է 55-ամյա մասնագետի հետ պայմանագիր կնքելով։ «Ներաձուրիները» Սիմեոնեին դիտարկում են որպես Սիմոնե Ինձագիի փոխարինող, որն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջնություն։
Հիշեցնենք, որ Սիմեոնեն «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։