Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչից հետո հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» ֆավորիտների վարկանիշային աղյուսակը։
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն շարունակում է գլխավորել ցուցակը։ Նա փայլուն մրցաշրջան անցկացրեց՝ օգնելով փարիզյան ակումբին նվաճել բոլոր չորս հնարավոր տիտղոսները՝ Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան։
«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողներ Լամին Յամալն ու Ռաֆինյան զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։ «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը բարձրացել է չորրորդ հորիզոնական։
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Կիլիան Մբապեն, Դուե Դեսիրեն, Խվիչա Կվարացխելիան, Աշրաֆ Հակիմին, Պեդրին և Հարի Քեյնը։