«Արսենալի» գանացի կիսապաշտպան Թոմաս Փարթին կարող է անվճար տեղափոխվել «Բարսելոնա»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է լրագրող Գարի Ջեյքոբը։
Ջեյքոբի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի ներկայացուցիչները վերջերս բանակցություններ են վարել «Բարսելոնայի» հետ։ Գանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Թուրինի «Յուվենտուսը»։
Հնարավոր է, որ Փարթին դեռ մնա «Արսենալում», սակայն այս պահին լոնդոնյան ակումբը չի կարողացել համաձայնության գալ նրա հետ նոր պայմանագրի շուրջ։
Անցած մրցաշրջանում Թոմասը «զինագործների» կազմում անցկացրել է 52 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ լրանում է այս ամսվա վերջին։