Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից, նույնիսկ մասնագետն ինքը խոստովանեց, որ փաստ չէ, որ նա կկարողանա աշխատել թիմի հետ աշխարհի ակումբային առաջնության ժամանակ։
Sky Sports-ի հաղորդմամբ՝ Ինձագիի ապագան որոշվելու է երեքշաբթի՝ հունիսի 3-ին, երբ նա հանդիպելու է ակումբի ղեկավարության հետ։
«Որոշումը մնում է մարզչի վրա։ Կողմերը դեռ մեկ տարվա պայմանագիր ունեն։ Ակումբում կարծում են, որ Սիմոնեի ժամանակահատվածը դեռ ավարտված չէ։ Երեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ կպարզվի՝ կմնա՞ նա, թե՞ կտեղափոխվի «Ալ-Հիլալ»,- հայտնում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։ Նրանից առաջ ակումբը մարզում էր Անտոնիո Կոնտեն։