Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի որոշումը։ 37-ամյա ֆուտբոլիստը երկար դադարից հետո առաջին անգամ հրավիրվել էր ազգային թիմ, սակայն մերժել է այն։
«Աչերբին չպատասխանեց զանգին։ Մենք դա հաշվի ենք առնում և շարունակում ենք մեր գործը։ Սա ֆիզիկական խնդիր չէ։ Իհարկե, ես նախկինում էլ եմ շփվել Աչերբիի հետ՝ հեռախոսով և հաղորդագրություններով։ Այսօր առավոտյան նա ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ գրելով՝ «ոչ»։ Կփոխարինե՞նք Աչերբիին։ Դեռ ոչ»,- ասել է Սպալետին լրագրողների հետ զրույցում։
Շաբաթ՝ մայիսի 31-ին, Ֆրանչեսկո Աչերբին «Ինտերի» կազմում մասնակցեց Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որտեղ «ներաձուրին» 0:5 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։