Միլանի «Ինտերի» պաշտպան Յան-Օրել Բիսեքը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ի դեմ խաղում փոխարինման է դուրս եկել, սակայն ընդամենը ութ րոպե անց ստիպված է եղել լքել խաղադաշտը։ 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է մկանային վնասվածք աջ ոտքի հետնամասում։
Այս վնասվածքի պատճառով Բիսեքը չի կարող մասնակցել Գերմանիայի ազգային հավաքականի խաղերին Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում։ Այդ մասին հայտնել է Գերմանական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Երկուշաբթի Բիսեքին փոխարինելու համար Գերմանիայի հավաքականին կմիանա մեկ այլ պաշտպան՝ Թիլո Քերերը, ով ներկայումս հանդես է գալիս «Մոնակոյում»։
Հունիսի 4-ին Գերմանիայի հավաքականը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում կմրցի Պորտուգալիայի դեմ։ Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին։