Իտալական ֆուտբոլի և «Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պյեռոն կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին, որտեղ Փարիզի ՊՍԺ-ն 5:0 հաշվով ջախջախել է Միլանի «Ինտերին»։
«Չեմ ասում, թե դա հեշտ էր, բայց հոգեբանորեն նրանք (ՊՍԺ-ն) հաղթահարեցին այն այնպես, կարծես ընկերական հանդիպում լիներ՝ տասներորդ դիվիզիոնի թիմի դեմ», – Դել Պյեռոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Նա նաև առանձնացրել է մարզիչ Լուիս Էնրիկեի դերը․ «Խաղացողները առաջին իսկ րոպեից հանգիստ էին։ Դա առանձնահատուկ է։ Բոլորը խոսում են մարզչի մասին։ Լուիս Էնրիկեն հաջողեց այնտեղ, որտեղ մյուսները ձախողվել էին։ Տեղի ունեցավ մտածողության փոփոխություն»։
ՊՍԺ-ի համար այս հաղթանակը ՉԼ-ում դարձավ առաջինը ակումբի պատմության մեջ։