«Բայերը» համաձայնեցրել է «Բրենտֆորդի» դարպասապահ Մարկ Ֆլեկենի տրանսֆերը՝ 10 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆուտբոլիստը մոտակա օրերին կանցնի բժշկական զննում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով մեկ այլ ինսայդեր՝ Ֆլորիան Պլետենբերգին։
Հիշեցնենք, որ Ֆլեկենը «Բրենտֆորդ» է տեղափոխվել «Ֆրայբուրգից» 2023 թվականի հուլիսին։
Անցյալ մրցաշրջանում 31-ամյա դարպասապահը մասնակցել է Պրեմիեր լիգայում 37 հանդիպման։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։ Ֆլեկենը 8 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում։