ՊՍԺ-ի 19-ամյա ֆրանսիացի վինգեր Դեսիրե Դուեն, ով 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» դեմ հանդիպմանը (5-0) խփել է երկու գոլ և կատարել գոլային փոխանցում, գրանցել է եզակի նվաճում:
Դուեն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպմանը մասնակցել է իր թիմի երեք գոլերին։
Բացի այդ, ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի եզրափակչում գոլ + գոլային փոխանցում գրանցած ամենանարիտասարդ ֆուտբոլիստն է։
Նա նաև դուբլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (19 տարեկան և 362 օրական) ՉԼ-ի եզրափակիչների պատմության մեջ: