«Ֆիորենտինան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկարաձգել է 34-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Իսպանացի դարպասապահը միացել է «մանուշակներին» 2024 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 խաղ, որոնցից 11-ում դարպասն անառիկ է պահել, իսկ մնացած խաղերում բաց է թողել 50 գոլ։ Ֆուտբոլիստի նախորդ աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։
Դե Խեան իր կարիերայի ընթացքում ամենաշատ խաղերն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ 545։