«Ալ-Հիլալի» հետ բանակցությունների ընթացքում իտալացի մարզիչ Սիմոնե Ինձագին խնդրել է ակումբին ձեռք բերել ձախ պաշտպան և հարձակվող: 49-ամյա մասնագետը համաձայնության է եկել սաուդյան թիմի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ: Այս մասին հայտնել է լրագրող Սաշա Տավոլերին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ինձագին պետք է հայտարարի «Ինտերից» «Ալ-Հիլալ» տեղափոխվելու մասին հունիսի 1-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից մեկ օր անց, որտեղ «ներաձուրիները» կհանդիպեն ՊՍԺ-ի հետ:
Ավելի վաղ Տավոլերին հայտնել էր, որ սաուդյան թիմի հետ կնքված պայմանագրով իտալացին տարեկան կստանա 25 միլիոն դոլար (22 միլիոն եվրո): Նա կհեռանա «Ինտերից»՝ անկախ Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքից: