«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար «Լիվերպուլի» նոր առաջարկը կազմում է 125-130 միլիոն եվրո։ Այս մասին հայտնել է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև ներկայում լիարժեք համաձայնություն չկա, և բանակցությունների գործընթացը շարունակվում է։ Երկու ակումբներն էլ ցանկանում են հնարավորինս արագ ավարտել տրանսֆերը։ Բացի այդ, «Լիվերպուլը» և «Բայերը» քննարկում են մերսիսայդցիների խաղացողին գործարքում ներառելու հնարավորությունը։ Վիրցն ինքը Գերմանիայի հավաքականի հետ է և սպասում է բժշկական զննմանը։
Անցյալ մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։