«Ռոման» երեք տարվա պայմանագիր է կնքել իտալացի մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում: Ներկայում 67-ամյա մասնագետը գլխավորում է «Ատալանտան»։
Գասպերինին կլքի Բերգամոն ներկայացնող ակումբը՝ այնտեղ ինը տարի աշխատելուց հետո: Նրա ղեկավարությամբ «Ատալանտան» բոլոր մրցաշարերում անցկացրել է 439 խաղ, որոնցից 228-ում հաղթել է, 101 անգամ ոչ-ոքի է խաղացել և պարտվել 110 անգամ: 2023/2024 մրցաշրջանում «Ատալանտան» հաղթել է Եվրոպա լիգայում։
Ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով Գասպերինիի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը և որակավորվել Չեմպիոնների լիգայի համար: «Ռոման» զբաղեցնում է հինգերորդ տեղը և կխաղա Եվրոպա լիգայում: