ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության C դիվիզիոնի նախավերջին խաղում Հայաստանի կանանց հավաքականը Բեգեն քաղաքում այսօր մրցել է առաջատար Lյուքսեմբուրգի դեմ և 0։2 հաշվով զիջել է մրցակցին։
Ազգերի լիգայի վերջին խաղում մեր ընտրանին հունիսի 3-ին ուժերը կչափի Լիխտենշտեյնի հետ։
Վերջին տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը 6 միավորով 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակում գտնվում է 3-րդ տեղում։ Լիխտենշտեյնը ոչ մի միավոր չունի և վերջին տեղում է։ Այս հաղթանակից հետո Լյուքսեմբուրգի ընտրանին 13 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ երկրորդ տեղում Ղազախստանի հավաքականն՝ 10 միավորով։