«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կնոջ՝ Յանա Ռոմաշկինայի, և որդու հետ գտնվում է Երևանում։
Այս մասին ֆուտբոլիստի կինը գրառում է կատարել Instagram-ի Storys բաժնում։
Հիշեցնենք՝ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են Թիկնիզյանի կարիերայի շարունակության հնարավորությունները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նաիրը մոսկովյան ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ լուրերի՝ նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է սերբականն «Ցրվենա Զվեզդան»։