«Լիվերպուլը» պաշտոնական կայքում հայտարարել էր եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի հետ պայմանագիր կնքելու մասին, որը նախկինում խաղացել է Լևերկուզենի «Բայերի» կազմում: Ընդգծվում է, որ հոլանդացի ֆուտբոլիստը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել «մերսիսայդցիների» հետ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անգլիական ակումբը 24-ամյա խաղացողի համար կվճարի 40 միլիոն եվրո: Ընդգծվում էր, որ նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։
Ֆրիմպոնգը «Բայերի» կազմում խաղում է 2021 թվականի հունվարից: Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 190 խաղի, որոնցում խփել է 30 գոլ և կատարել 44 գոլային փոխանցում: Գերմանական ակումբի կազմում պաշտպանը հաղթել է երկրի առաջնությունում, գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում: