«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղն (0:2) անվանել է իր թիմի համար անցյալ մրցաշրջանի գլխավոր խաղը։ Այս խաղում հաղթելուց հետո «կապտանռնագույնները» դարձել են Իսպանիայի չեմպիոն։
«Կարծում եմ՝ ամենակարևոր խաղը մեծ թիմի հետ չէր։ Դա «Էսպանյոլի» հետ խաղն էր, քանի որ գիտեի, որ մեզ համար շատ դժվար է լինելու։ Նախորդ օրը «Ռեալ Մադրիդը» գոլ խփեց [«Մալյորկայի» հետ խաղի ավարտից հինգ վայրկյան առաջ], գիտեի, որ դերբին դժվար է լինելու։ Ինձ նաև զգուշացրել էին, որ հեշտ չի լինելու, բայց մենք հաղթահարեցինք։
«Էսպանյոլը» շատ լավ խաղաց, լավ պաշտպանվեց և հակագրոհներ իրականացրեց։ Բայց վերջում մեր թիմը խփեց երկու գոլ, Լամինը [Յամալը] և Ֆերմինը [Լոպեսը] դա արեցին։ Հիանալի է, որ այս երիտասարդ տղաները խաղում են նման մակարդակով։ Նրանք են որոշում խաղերի արդյունքը… և առաջնությունների արդյունքը», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով Barca One-ին։