Իտալացի մասնագետ Ջան Պիերո Գասպերինին «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին «Ռոման» ավելի շատ առաջընթաց է գրանցել «Ատալանտայի» ներկայիս մարզչի հետ բանակցություններում։ Սակայն Գասպերինիի ընտրությունը կարող է լինել «Յուվենտուսի» օգտին, քանի որ նա մի քանի տարի աշխատել է «Ծեր Սինյորայի» երիտասարդական համակարում և ցանկություն ունի գլխավորել դրա մեծահասակների թիմը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 67-ամյա մասնագետն արդեն տեղեկացրել է «Ատալանտայի» ղեկավարությանը իր հեռանալու մասին, չնայած նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Գասպերինին Բերգամոյի թիմը գլխավորում է 2016 թվականից։