Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամներն արդեն ժամանել են Մյունխեն:
Մյունխենում՝ «Ալիանց Արենա» մարզադաշտում մայիսի 31-ին տեղի կունենա 2025 թվականի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ կմրցեն «Փարիզ Սեն Ժերմենը» (Ֆրանսիա) և «Ինտերը» (Իտալիա):
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ գլխավոր մրցավարն է ռումինացի Իստվան Կովաչը ։
Այս եզրափակիչը պատմական է, քանի որ 2004 թվականից ի վեր առաջին անգամ է, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ներկայացված չեն լինի Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի ակումբներ։