«Սարդարապատ» ՖԱ-ի և «Լանս» ՖԱ-ի միջև տեխնիկական համագործակցության շրջանակներում ֆրանսիական ակումբի ակադեմիայի տնօրեն և «Սարդարապատի» տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանը, դարպասապահների մարզիչ Իթան Ասադուրյանն և ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Լուսիան Բելլանժեն մեկշաբաթյա մարզումային ծրագիր անցկացրեցին «Սարդարապատ» ՖԱ-ի ակադեմիայի սաների հետ։
Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Այս պարբերական այցելությունների նպատակն է ապահովել «Լանսի» մեթոդաբանության հաջող իրականացումը «Սարդարապատում», գնահատել ակադեմիայի ներկայիս վիճակն ու անել համապատասխան շտկումները»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: