«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը թիմի յուրաքանչյուր խաղացողին կվճարի 1 միլիոն եվրո որպես բոնուս, եթե «սերուցքայինները» հաղթեն առաջիկա ակումբային աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը: Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը շատ է ցանկանում հաղթել նոր ձևաչափով անցկացվող առաջին ակումբային աշխարհի առաջնությունում։
Մրցաշարին կմասնակցեն 32 ակումբներ, թիմերը կբաժանվեն չորս թիմից բաղկացած ութ խմբերի: Յուրաքանչյուր քառյակի երկու ուժեղագույն թիմերը կշարունակեն խաղալ փլեյ-օֆֆ փուլում։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշարին մասնակցող ակումբների համար կբացվի լրացուցիչ պատուհան՝ հունիսի 1-10-ը, որը թույլ կտա նրանց նոր խաղացողներ ձեռք բերել մինչև մրցաշարի մեկնարկը։