Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Տոլստիկովը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին տեղեկությունները։
«Սպերցյանի տեղափոխության հարցը վաղուց արդեն օդում կախված է։ Բայց ես հստակ գիտեմ՝ եթե առաջիկա շաբաթների ընթացքում կոնկրետ առաջարկ չլինի, նա կմնա «Կրասնոդարում» նաև հաջորդ մրցաշրջանում»,– ասել է Տոլստիկովը Championat-ի հետ զրույցում։
Նա նաև նշել է, որ ակումբում գործում է մի հստակ կանոն՝ եթե առաջարկը ստացվում է ուշ, ապա ակումբը իր առանցքային խաղացողներին բաց չի թողնում։
Հիշեցնենք՝ 24-ամյա Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։