«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «ռոսոներիները» մասնագետին առաջարկել են երկամյա պայմանագիր՝ տարեկան մինչև 5 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև նախատեսված են բոնուսային վճարումներ։
«Ակումբը ջերմորեն ողջունում է և մաղթում է ամենայն բարիք Մասիմիլիանոյին և նրա անձնակազմին»,- նշված է «Միլանի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ալեգրին նախկինում արդեն գլխավորել է «Միլանը»՝ 2010-ից 2014 թվականներին։ Նրա գլխավորությամբ ակումբը 2010/11 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը։
57-ամյա մասնագետի վերջին աակումբը «Յուվենտուսն» էր, որը մարզել է 2021–2024 թվականներին։